ԱՄՆ ՎԱՐՉԱԿԱԶՄԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐՄԱԼԱՑՈՒՄԸ21 ապրիլի 2004 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Վաշինգթոնի վարչակազմը պաշտպանում է հայ-ամերիկյան մշտական նորմալ առեւտրային հարաբերությունների մասին օրինագծի ընդունումը եւ Հայաստանի նկատմամբ Ջեքսոն-Վենիկի ուղղման վերացումը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էլիզաբեթ Ջոնսը` ելույթ ունենալով Ամերիկայի առաջատար հայ կազմակերպությունների կողմից կազմակերպված համաժողովում: «Մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանն օգուտներ քաղի Առեւտրի միջազգային կազմակերպությունում իր անդամակցությունից եւ ձգտում ենք, որ Հայաստանի հետ մշտական նորմալ առեւտրային հարաբերությունների մասին օրինագիծն ընդունվի Կոնգրեսում», - ասել է նա: Հիշեցնելով, որ Ջեքսոն-Վենիկի ուղղումը դեռեւս 30 տարի առաջ սկսվել է կիրառվել նախկին ԽՍՀՄ երկրների նկատմամբ, որտեղ առկա էին կրոնի եւ ներգաղթի ազատության խնդիրներ` Էլիզաբեթ Ջոնսը նշել է, որ այժմ Հայաստանում նման խնդիրներ չկա: Նշենք, որ անցած տարվա նոյեմբերին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն էր տվել Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ մշտական նորմալ առեւտրայի հարաբերությունների մասին օրինագծին: Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի հայկական վեհաժողովը, տվյալ օրինագծի ընդունումը թույլ կտա նվազեցնել հայկական ապրանքների եւ ծառայությունների դեպի ԱՄՆ արտահանման սակագները, կխթանի փոխադարձ ներդրումները, ինչպես նաեւ հայկական բիզնեսին հնարավորություն կտա օգտվել ամերիկյան կառավարական վարկային ծրագրերից` մշտական հիմունքների վրա: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումին Յիրիկյանի ելույթի թեման էր «Մարդկայինը կամ թվայինը, ո՞րն է առաջնահերթ» |