Ապրիլի 16-ին կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 4-րդ տուրի հետաձգված «Բանանց»- «Շիրակ» հանդիպումը:
Խաղի արդեն 2-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Հովհաննես Համբարձումյանի գոլը, իսկ 4 րոպե անց հաշիվը կրկնապատկեց Դու Բալան: Մինչ առաջին խաղակեսի ավարտը «Բանանցը» կարողացավ խփել նաև 3-րդ գնդակը, այն իր հաշվին գրանցեց Արամ Շահնազարյանը: «Շիրակը» կրեց իր առաջին պարտությունը և 6 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը, «Բանանցը» 5 միավորով 5-րդ տեղում է:
4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 9 միավորով գլխավորում է «Միկան», 2-րդ տեղում 7 միավորով «Գանձասարն» է: Հայաստանի առաջնության 5 տուրում ապրիլի 21-ին կկայանա երկու հանդիպում` «Շիրակ» - «Փյունիկ» և «Գանձասար»-«Իմպուլս»: Մեկ օր անց կխաղան «Արարատն» ու «Ուլիսը», «Միկան» ու «Բանանցը»: