Այսօր` ապրիլ 16-ին, Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի ցուցասրահում բացվեց Call out Art ժամանակակից գերմանական գոբելենի ցուցահանդեսը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Գերմանիայի արտաքին գործերի պետնախարար Կորնելիա Փիփերը, Հալլե քաղաքի քաղաքապետը, գերմանացի և հայ արվեստագետներ:
Կորնելիա Փիփերը բացման խոսքում նշեց, որ նա շատ է ճանապարհորդում աշխարհով մեկ, սակայն առաջին անգամ է ներկա գտնվում մի ցուցահանդեսի, որտեղ ներկայացված է իր հարազատ քաղաքի` Հալլեի արվեստը, և որին ներկա է այդ քաղաքի քաղաքապետը:
Ցուցահանդեսում Գերմանիայի «Թալշտրասե» արվեստի միության աջակցությամբ ներկայացված են Սաքսոնիա-Անհալթ երկրամասի ժամանակակից վարպետների շուրջ տասնհինգ մեծածավալ գոբելեններ: Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 22-ը: