Բարաք Օբամայի ընտրական շտաբը մարտին հավաքել է ռեկորդային քանակությամբ միջոցներ՝ ավելի քան 53 մլն դոլար: Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ մեջբերելով Օբամայի շտաբի կողմից հրապարակված տեսահոլովակը:
Նախորդ ամիս նվիրատվություն է ստացվել ավելի քան 567 հազար հոգուց:
Անցած ամսվա հետ համեմատած նվիրատվությունների ծավալը զգալիորեն աճել է; Փետրվարին Օբամային վերընտրվելու համար հավաքվել է ավելի քան 45 մլն դոլար: