Կապանի բժշկական կենտրոնում վերանորոգվել է մանկական մասնաշենքը![]() 16 ապրիլի 2012 - 22:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում մասնակցել է Կապանի բժշկական կենտրոնի վերանորոգված մանկական մասնաշենքի բացման արարողությանը: Այնուհետև նախագահը շրջայց է կատարել առողջապահական այս հաստատությունում, ծանոթացել կատարված աշխատանքներին և մատուցվող ծառայությունների որակին: Կապան քաղաքի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի երկհարկանի մասնաշենքը կառուցվել է 1960-ական թվականներին: Այն վերանորոգվել է 1980թ., իսկ 2005թ. ենթարկվել է թեթև կոսմետիկ նորոգման և կարիք ուներ լուրջ վերանորոգման: Հիվանդանոցի մանկական բաժանմունքը տարեկան սպասարկում է 400-450 երեխա: Հանրապետության ղեկավարին զեկուցվել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրի շրջանակներում վերանորոգված Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմուքում տեղադրվել է ջեռուցման համակարգ, ամբողջովին փոխվել են ջրամատակարարման, կոյուղու և էլեկտրական համակարգերը, միջհարկային ծածկերը փոխարինվել են բետոնյա ծածկերով, կատարվել է մասնաշենքի տարածքի վերահատակագծում, արտաքին պատերի հարդարում և հիդրոմեկուսացում, իսկ տանիքն ամբողջովին փոխվել է: Բացի վերանորոգումից, ծրագրի շրջանակներում բաժանմունքը նաև վերակահավորվել է, համալրվել է նոր սարքավորումներով և ստացել շտապ օգնության մեքենա: Բաժանմունքի վերանորոգումից հետո նախատեսվում է բուժանձնակազմի 10-12 աշխատատեղի ավելացում, իսկ սպասարկվող երեխաների քանակը` մինչև 600-650 երեխա: Հիվանդանոցի մանկական բաժանմունքում բուժվում են սոմատիկ հիվանդություններով երեխաներ: Նախատեսվում է ստեղծել նորածինների վերակենդանացման և ինտենսիվ բուժման ստորաբաժանում ևս, որը կսպասարկի նաև Սյունիքի մյուս տարածաշրջանների նմանատիպ խնդիրներ ունեցող նորածիններին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |