«Հրապարակին» հասած տեղեկություններով՝ ԲՀԿ փոխնախագահ, Գյումրիում մեծամասնականով առաջադրված Սամվել Բալասանյանն ալյուր և անտենաներ բաժանելուց անցել է «ծանր տեխնիկայի»: Որոշ ժամանակ է` գյուղերում հակակարկտային կայաններ է բաժանում: Թե որն է լինելու Բալասանյանի ռազմավարական հաջորդ քայլը, հայտնի չէ: Իսկ ՕԵԿ-ը Կենտրոնում` Խանջյան փողոցում, արդեն տևական ժամանակ անվճար դասընթացներ է կազմակերպում բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են ՕԵԿ-ական դառնալ: