ՁԱԽՈՂՎԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՓՈՐՁԵՐԸ` ԽԱՆԳԱՐԵԼ ԻՐԱՆԱՀԱՅԵՐԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՌՋԵՎ21 ապրիլի 2004 - 23:48 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին Թեհրանում բախումներ են տեղի ունեցել Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնքի շարժման ակտիվիստների եւ տեղի հայերի միջեւ: Ինչպես տեղեկացնում է «Թուրան» գործակալությունը, բախումների պատճառ է դարձել այն, որ ադրբեջանցի ակտիվիստները փորձել են ձախողել Թեհրանում Թուրքիայի դեսպանատան առջեւ ապրիլի 24-ին հայերի հանրահավաքի անցկացումը` հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով: Աղբյուրի համաձայն` տեղի իշխանությունների թույլտվությունը ստանալուց հետո հայկական համայնքի ներկայացուցիչները սկսել են Թեհրանի կենտրոնում ցուցապաստառներ փակցնել հանրահավաքին մասնակցելու կոչով: Մինչդեռ, Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնքի շարժման ակտիվիստները սկսել են պատռել այդ պաստառները, ինչն էլ հանգեցրել է բախումների: Իրանի իրավապահ մարմինները հանդես են եկել հայերի պաշտպանությամբ` ուժ գործադրելով ադրբեջանցի ակտիվիստների դեմ: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ «Ազատություն»․ ՀՀ-ն 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից՝ Հունգարիան հանել է արգելանքը Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանին ևս 10 մլն եվրո կհատկացվի՝ ականազերծման համար Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության |