Հենրիխ Մխիթարյան. Ինձ համար կարևոր է, որ «Շախտյորը» հաղթի![]() 17 ապրիլի 2012 - 12:55 AMT PanARMENIAN.Net - «Ինձ համար կարևոր է, որպեսզի թիմը հաղթի, և իմ գործողությունները օգուտ բերեն «Շախտյորին»: Մեր մրցակիցն ուժեղ էր, բայց մենք իրավունք չունենք գնդակ բաց թողնել նման հանդիպումներում: Մենք պետք է առաջխաղացում ունենանք յուրաքանչյուր հանդիպմանը, որպեսզի ավելի լավ խաղ ցուցադրենք»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը, ով «Շախտյորի» կազմում «Զարյայի» հետ խաղում դուբլի հեղինակ է դարձել: Հայ ֆուտբոլիստը նշել է, որ «Զարյան» շատ լավ էր սկսել Ուկրաինայի առաջնության գարնանային շրջանը և կարևոր հաղթանակներ տարել: «Այնպես ստացվեց, որ վերջին հանդիպումներում նրանք պարտվեցին, բայց ես նրանց ուզում եմ հետագայում հաջողություն և լավ խաղ մաղթել»,- ասել է Մխիթարյանը, հաղորդում է «Շախտյորի» պաշտոնական կայքը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |