«Ժողովուրդ». Նիկոյանը դեռ հույս ունի, որ ինքն է լինելու ԱԺ նախագահը

«Ժողովուրդ». Նիկոյանը դեռ հույս ունի, որ ինքն է լինելու ԱԺ նախագահը

PanARMENIAN.Net - «Ժողովուրդը» գրում է, որ Սամվել Նիկոյանը և՛ ԱԺ աշխատակիցներին, և՛ արդեն հասարակությանն ամեն քայլափոխի փորձում է համոզել, թե ընտրություններից հետո ինքը կրկին զբաղեցնելու է ԱԺ նախագահի պաշտոնը: Նիկոյանի մոտ այս թեման վերածվել է սևեռուն գաղափարի, ու պատահական չէ, որ «Խորհրդարանական ժամ» հաղորդաշարում անգամ Նիկոյանը փորձել է մտցնել այդ գաղափարը: ՀՀ-ում Լատվիայի դեսպան Ապալսի հետ Նիկոյանի հանդիպման մասին ռեպորտաժն ավարտվել է հետևյալ տողերով. «Գինտես Ապալսն իր երկրի խորհրդարանի ղեկավարի անունից ՀՀ ԱԺ նախագահին հրավիրեց այցելել Լատվիա` հույս հայտնելով, որ այցն առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո իրեն երկար սպասել չի տա»: Նիկոյանը դեռ հույս ունի, որ ինքն է լինելու ԱԺ նախագահը, նույնը, հավանաբար, հավատացրել է դեսպանին:

 Ուշագրավ
---