Դուբայի շախմատի բաց առաջնությունում Կարեն Գրիգորյանը կիսում է 1-5-րդ տեղերը![]() 17 ապրիլի 2012 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Դուբայում ընթանում է շախմատի շեյխ Ռաշիդ իբն Համդան ալ-Մաքթումի Գավաթի խաղարկությունը, որին մասնակցում են նաև հայ շախմատիստներ Երկրորդ տուրում Վլադիմիր Հակոբյանը հաղթել է Սոֆիկո Խուխաշվիլիին (Վրաստան), Տիգրան Պետրոսյանը առավելության է հասել Յուսուպ Ատաբաևի (Թուրքմենստան) հանդեպ, իսկ Զավեն Անդրիասյանը` Օտման Մոուսսի (ԱՄԷ): Կարեն Գրիգորյանը պարտության է մատնել Մարիա Մակրոպուլուին (Հունաստան), իսկ Վահե Բաղդասարյանը` Հայել Րաֆեեին (Սիրիա): Ավետիք Գրիգորյանը ոչ ոքի է խաղացել Ֆարհան Մոհաննադի (Հորդանան) հետ, իսկ Դավիթ Պետրոսյանը միավորները կիսել է Յասեմ Ալհուվարի (ԱՄԷ) հետ: Հայ շախմատիստներից միակ պարտությունը կրել է Ռոբերտ Հովհաննիսյանը, ով զիջել է Մարիա Սերգեևային (Ղազախստան): Կայացել են նաև 3-րդ տուրի մի քանի հանդիպումներ: Գրիգորյանը հանդիպել է Հակոբյանի հետ և կարողացել է հաղթանակ տանել, իսկ Պետրոսյանը զիջել է Նարայան Գոպալին (Հնդկաստան): Գրիգորյանը բոլոր հնարավորներից վաստակել է 3 միավոր և կիսում է 1-5-րդ տեղերը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |