The Gallup. ՀՀԿ-ին ձայնը պատրաստ է տալ հարցվածների 34 տոկոսը, ԲՀԿ-ին՝ 28 տոկոսը![]() 17 ապրիլի 2012 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Ընտրություններից մեկ ամիս առաջ անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքում պարզվել է, որ ՀՀԿ-ին ձայնը պատրաստ է տալ հարցվածների 34 տոկոսը, ԲՀԿ-ին՝ 28 տոկոսը, ՀԱԿ-ը, ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն գրեթե հավասար հնարավորություններով կանցնեն խորհրդարան, իսկ «Ժառանգության» բախտը կորոշվի քարոզարշավի ընթացքում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Արմնյուզ» հեռուստաընկերության նախաձեռնությամբ, The Gallup կազմակերպությունը և Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիան համատեղ իրականացված Հանրային կարծիքի ուսումնասիրման ծրագրի արդյունքները ներկայացրեց Gallup-ի ներկայացուցիչ Ռասա Ալիշաուսկիենեն: Հարցումն իրականացվել է 2012 ապրիլի 4-10-ը, որին մասնակցել է Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող 1018 բնակիչ: Հիմնական նպատակն է եղել պարզել Հայաստանի բնակչության հասարակական-քաղաքական տրամադրությունները 2012-ի խորհրդարանական և 13-ի նախագահական ընտրությունների նախաշեմին: Հարցման ընթացքում նաև պարզվել է, որ հարցվածների 58 տոկոսը մասնակցելու է ընտրություններին, 30 տոկոսը հավանաբար կմասնակցի, իսկ մնացած մասը դեռ չի որոշել: Հայաստանի համար որպես առաջնային հարցվածները նշել են սոցիալական խնդիրները՝ աշխատատեղերի բացակայության գլխավորությամբ: Հաջորդում են կոռուպցիոն խնդիրները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |