Քննիչ Բեյբությանին վրաերթի ենթարկելու գործով զբաղվում է Հատուկ քննչական ծառայությունը![]() 17 ապրիլի 2012 - 13:45 AMT PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Վ. Բեյբությանին վրաերթի ենթարկելու և մահ պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործինախաքննությունը: ՀՀ հատուկ քննչական ծառայությունից PanARMENIAN.Net ին հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է, որ 2012 թվականի ապրիլի 13-ին՝ ժամը 00.50-ի սահմաններում, Գյումրի քաղաքի բնակիչ, 1989 թվականի ծնված Ռաֆիկ Մուրադյանն իր վարած «ՎԱԶ 21013» մակնիշի, 45U0132 պետհամարանիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցով երթևեկելու ժամանակ թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում. Ոստիկանության Գյումրու բաժնի դիմաց վրաերթի է ենթարկել Վ. Բեյբությանին և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից դիմել փախուստի: Վրայերթի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից Վ. Բեյբությանը մահացել է: Գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Ռ. Մուրադյանին ապրիլի 15-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով, որպես խափանման միջոց՝ կիրառվել է կալանավորում: Նախաքննությունը շարունակվում է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |