Քաթարում ձախողվել է ռազմական հեղաշրջման փորձը![]() 17 ապրիլի 2012 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Քաթարում ռազմական հեղաշրջման փորձ է տեղի ունեցել, որը տապալվել է: Այդ մասին հաղորդում է իրանական անգլալեզու Պրեսս-ՏՎ հեռուստաալիքը: Հայտնի է, որ առաջինն ապստամբություն է բարձրացրել էմիրական գվարդիան, որը փորձել է զավթել էմիր շեյխ Համադ բեն Հալիֆա Ալ Թանիի պալատը: Սակայն պետության ղեկավարին պաշտպանել են ամերիկյան հատուկջոկատայինները, ովքեր դաժան ընդհարումների մեջ են մտել ապստամբների հետ, հաղորդում է եգիպտական «Ալ Բաշաիր» թերթը: Տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ իբր ապստամբած գվարդիականների կողմն է անցել երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Համադ բեն Ալի Ալ Աթիյան: Էմիրը և նրա կինը՝ Մոզա բինտ Նասերը ենթադրաբար լքել են պալատն ամերիկյան զինվորականների ուղեկցությամբ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |