Արթուր Աբրահամը պլանավորում է Երևանում բացել մշակույթի կենտրոն![]() 17 ապրիլի 2012 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը հերթական մենամարտից հետո ժամանել է Երևան և ապրիլի 17-ին հանդիպել է լրագրողների հետ: Նա խոստովանել է, որ Հայաստանում միշտ կարողանում է հանգստանալ և, լիցքավորվելով դրական էներգիայով, վերսկսել մարզումները: “Ես պլանավորում եմ Երևանում կառուցել բռնցքամարտի դպրոց, որտեղ կսովորեն ոչ միայն բռնցքամարտի կանոններ, այլև տարբեր լեզուներ: Մենք ստեղծել ենք Ներքին Չարբախ բարեգրոծական հիմնադրամ, որի օգությամբ էլ Ներքին Չարբախում կբացենք այդ մշակույթի դպրոցը”,- ասել է Աբրահամը: Սակայն բռնցքամարտիկը նշել է, որ դա դեռ նախագիծ է, և ինքն ամբողջությամբ կզբաղվի այս գործով, երբ ավարտի կարիեռան: Աբրահամը Երևանում կմնա ևս մի քանի օր, այնուհետև կմեկնի Գերմանիա: Ապրիլի 26-ին նա ներկա կլինի իր մարզչի` Ուլի Վեգների, 70-ամյակին նվիրված միջոցառմանը, ինչից հետո էլ կսկսի նախապատրաստվել իր հաջորդ մարտին, որը նշանակված է օգոստոսի 25-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |