Իսրայելական «Channel 10» հեռուստաալիքը հրապարակել է Իրանի վրա հարձակման մանրամասները: Բանակի հետ երկար բանակցություններից հետո հեռուստաալիքը տվյալներ է ստացել ԻԻՀ վրա հարձակում կատարելու Իսրայելի պլանի իրականացման մասին միջուկային ծրագրի շուրջ քննարկումների անարդյունավետության դեպքում:
Ինչպես հաղորդում է «Միլլիեթը», ալիքի թղթակից Ալոն Բեն Դավիդին հաղորդել է, որ Իսրայելը կսպասի մայիսի 23-ին Բաղդադում կայանալիք բանակցությունների երկրորդ փուլին: Համաձայնության չհասնելու դեպքում Իսրայելի բանակը հրաման կստանա ԻԻՀ վրա հարձակվելու մասին: