Ահմադինեժադը խոստանում է, որ Իրանը ուժով կպատասխանի իր ինքնիշխանությանը սպառնացող ցանկացած վտանգի

Ահմադինեժադը խոստանում է, որ Իրանը ուժով կպատասխանի իր ինքնիշխանությանը սպառնացող ցանկացած վտանգի

PanARMENIAN.Net - Իրանն ուժով կպատասխանի իր տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող ցանկացած վտանգի: Այդ մասին այսօր հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը` հանդես գալով Բանակի օրվա կապակցությամբ: Նա չի ընդգծել, թե ում են ուղղված այդ հայտարարությունները: Իրանը այդպիսի հայտարարություններով բազմիցս հանդես է եկել ԱՄՆ և Իսրայելի նկատմամբ:

Իրանի նախագահն ընդգծել է նաև տարածաշրջանային համագործակցության կարևորությունը` Պարսից ծոցում անվտանգությունն ապահովելու համար:

Ահմադինեժադի հայտարարությունը հնչել է Քաթարի մայրաքաղաքում ՄԱԷ և Իրանի միջև տարածքային վեճին նվիրված հանդիպումից մի քանի ժամ առաջ, հաղորդում է Iran.ru-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---