17 ապրիլի 2012 - 20:21 AMT
«Հեզբոլլահը» մեղադրել է Իսրայելին և ԱՄՆ-ին Սիրիայում քաղաքացիական պատերազմ սադրելու մեջ

«Հեզբոլլահ» արմատական շիիթական կազմակերպության ղեկավար շեյխ Հասան Նասրալլան մեղադրել է Իսրայելին և ԱՄՆ-ին Սիրիայում քաղաքացիական պատերազմ սադրելու մեջ:

Նա նման հայտարարություն է կատարել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի «Աշխարհը վաղը» դեբյուտային հեռուստաահաղորդման ժամանակ Russia Today հեռուստաալիքով:

Նասրալլայի խոսքով, «Հեզբոլլահը» պաշտպանում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, քանի որ նա միշտ աջակցել է Իսրայելի դեմ կազմակերպության պայքարին և սիրիական ռեժիմը գործել է ի բարօրություն պաղեստինցիների:

«Եթե Սիրիայում մարտական գործողությունները շարունակվեն, այդ դեպքում քաղաքացիական պատերազմը միակ այլընտրանքն է»,- ասել է նա: