Ռուս-հայկական համալսարանում տեղի է ունեցել ՄԱԿ-ի անկյունի բացումը

Ռուս-հայկական համալսարանում տեղի է ունեցել ՄԱԿ-ի անկյունի բացումը

PanARMENIAN.Net - Ապրիլի 17-ին Ռուս-հայկական համալսարանի գրադարանում տեղի է ունեցել ՄԱԿ-ի անկյունի բացումը, որի միջոցով համալսարանի ուսանողների համար հասանելի կլինեն ՄԱԿ-ի արժեքները և ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի գործունեությունն ու գրականությունը:

ՄԱԿ-ի անկյունը բացվել է Միավորված ազգերի կազմակերպության և ՌՀՀ համագործակցության ծրագրի շրջանակներում:

Պայմանագրի շրջանակներում նախատեսվում է անցկացնել «ՄԱԿ-ի մոդել» կոնֆերանսը, կազմակերպել միջոցառումներ, որոնք ուսանողներին կծանոթացնեն ՄԱԿ-ի գործունեությանը:

ՄԱԿ-ի անկյունի բացումը այն միջոցառումների շարքից է, որոնք նվիրված են Հայաստանի` ՄԱԿ-ին անդամակցելու և ՄԱԿ-ի գրասենյակի` Երևանում բացվելու 20-ամյակներին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---