Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Սյունիքը նոր վերելք է ապրելու![]() 17 ապրիլի 2012 - 21:01 AMT PanARMENIAN.Net - Սյունիքի մարզում շարունակվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավը: ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Գորիսի, Սիսիանի, Դարբասի, Գորհայքի և մարզի մի շարք այլ բնակավայրերի ընտրողների հետ: Գորիսում Սարգսյանը ներկայացնելով ՀՀԿ նախընտրական ծրագրի հիմնադրույթները՝ ընդգծել է, որ դրանք ներառում են կյանքի բոլոր ասպարեզները, և Հանրապետական կուսակցության համար չկան երկրորդական հարցեր: Կուսակցության ղեկավարի խոսքով, այս լուրջ պահին չեն կարող լինել մերոնքականներ և ձերոնքականներ: Սիսիանցիներին հանրապետության ղեկավարը ներկայացրել է անցած մի քանի տարիներին կառավարության կողմից տարբեր բնագավառներում, այդ թվում՝ սոցիալական քաղաքականության ուղղությամբ իրականացված քայլերը, դրանց արդյունքներն ու շարունակական ծրագրերը: ՀՀԿ նախագահը վստահեցրել է, որ Սյունիքը նոր վերելք է ապրելու՝ թե՛ տնտեսական, թե՛ մշակութային: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |