Պյատիգորսկում կքննարկեն Ռուսաստանում հայերի կողմից իրենց ազգային ինքնության պահպանման հարցերը![]() 18 ապրիլի 2012 - 20:14 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի19-20-ը Պյատիգորսկի պետական լեզվաբանական համալսարանում տեղի կունենա «Համառուսական և ազգային ինքնություն» միջազգային գիտագործնական համաժողովը՝ նվիրված Ռուսաստանում հայերի ազգային ինքնության պահպահման խնդրին: «Դա չի լինի ձևական համաժողով: Դա իսկապես կլինի շահագրգիռ անձանց հանդիպում, ովքեր կքննարկեն արդի հարցեր համառուսական նույնականության շրջանակներում: Որովհետև մենք ամենից առաջ ռուսաստանցիներ են, սա մեր հայրենիքն է, մենք այստեղ ապրում ենք: Բայց պետք է այնպես ապրել, որպեսզի հիշել սեփական արմատները»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է Միջազգային սերվիսի, զբոսաշրջության և օտար լեզուների ինստիտուտի տնօրեն Իրինա Հակոբյանցը: Համաժողովում կքննարկվեն քաղաքացիական համառուսական ինքնությունը, էթնիկ հայկական ինքնությունը, լեզվի և մշակույթի դերը ժամանակակից սոցիալական գործընթացներում: Համաժողովին կմասնակցեն Հայաստանի սփյուռքի փոխնախարար Վարդան Մարաշլյանը, «Ռուսաստանի հայերի միության» փոխնախագահ Գերման Անանյանցը, ՀԱԵ Ռուսաստանի թեմի ղեկավար, եպիսկոպոս Մովսես Մովսիսյանը և այլն: Համաժողովին միջազգային կարգավիճակ են հաղորդում Հայաստանից, ԼՂՀ-ից, Գերմանիայից, Շոտլանդայից մասնակիցները: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |