Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Արցախում գրանցվել է 239 ամուսնություն

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Արցախում գրանցվել է 239 ամուսնություն

PanARMENIAN.Net - Այս տարվա առաջին եռամսյակում ԼՂՀ-ում գրանցվել է 239 ամուսնություն: Այս մասին տեղեկացրել Է Karabakh-open.info-ն` հղելով ԼՂՀ արդարադատության նախարարությանը: Նոր ամուսնացած ընտանիքներն Արցախում շարունակում են օգտվել միանվագ նպաստից: Ծրագիրը մեկնարկել է 2008 թվականին, որի համաձայն՝ ամուսնացող յուրաքանչյուր զույգի տրամադրվում է 300 հազար դրամի չափով միանվագ նպաստ:

Սոցիալական ապահովության նախարարության տվյալներով՝ 2008-2011 թվականներին ամուսնության նպաստների վճարման համար հանրապետության պետական բյուջեից հատկացվել է շուրջ 1.7 մլրդ դրամ` 5621 ընտանիքների համար:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---