«Հայկական ժամանակ». Սերժ Սարգսյանը վերջին հինգ տարում գրեթե կրկնակի ավելացրել է իր դրամական միջոցները

«Հայկական ժամանակ». Սերժ Սարգսյանը վերջին հինգ տարում գրեթե կրկնակի ավելացրել է իր դրամական միջոցները

PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակը» գրում է, որ Սերժ Սարգսյանը վերջին հինգ տարում գրեթե կրկնակի ավելացրել է իր դրամական միջոցները: 2007-ին նրա բանկային հաշվին եղել է 58 միլիոն, իսկ 2012-ի մարտի 1-ին` 105 մլն 600 հազար դրամ, աճը կազմել 47 միլիոն 600 հազար դրամ: Սերժ Սարգպանի` ԿԸՀ ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրից տեղեկանում ենք, որ վերջին մեկ տարում նա հետևյալ դրամային եկամուտներն է ունեցել. 3 մլն 898 հազար դրամ աշխատավարձ, 2 մլն 45 հազար դրամ աշխատավարձին հավասարեցված վճար և 8 մլն 740 հազար դրամ «տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս»: Ենթադրվում է, որ սա բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսներն են:

Ինչպես հինգ տարի առաջ, այժմ էլ նա հայտարարագրել է մեկ անշարժ գույք` 96 ք/մ մակերեսով բնակարան Ստեփանակերտում, ինչպես նաև շարունակում է տիրապետել իր` «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի 1992-ի արտադրության ավտոմեքենան: Նա հայտարարագրում նշել է նաև, որ ունի 8 միլիոն դրամը գերազանցող հնաոճ իրեր, արձանիկներ, քանդակներ, 18-20-րդ դարի նկարներ և այսպես շարունակ, բայց չի հստակեցրել, թե կոնկրետ ինչպիսի և ինչ արժողությամբ իրեր ունի:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---