«Հրապարակ». Լիսկան ուզում է խլել Հմայակ Հովհաննիսյանի գրասենյակը

«Հրապարակ». Լիսկան ուզում է խլել Հմայակ Հովհաննիսյանի գրասենյակը

PanARMENIAN.Net - «Հրապարակը» գրում է, որ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի ձեռքից ուզում են խլել գրասենյակը: «Սրա հետևում կանգնած է Լիսկան: Մեր գրասենյակի հանդեպ հավակնություններ ունեցող անձը` Սենիկ Ջուլհակյանը, նրա համագյուղացին է, էստեղ գործունեություն է ծավալել վերևի երկու հարկերում»,- ասել է նա ՀՔՄ գրասենյակի օտարման մասին կառավարության որոշման առթիվ` զարմանալով, թե նախընտրական շրջանում ինչու է նման որոշում կայացվել:

Նրա խոսքերով, իրենց աշխատակիցներին անգամ սպառնացել են: «Կառավարությունն իրավունք չուներ նրան սեփականացնելու շենքը, որովհետև նա վճարունակ չի: Մենք հարցում ենք ուղարկել Պրագայի հայ եկեղեցու հայրապետ հայր Բարսեղին, որը մեզ պատասխանել է, որ դա մաշեննիկ է և որևէ սեփականություն չունի: Իրեն ձևացնում է լուրջ բիզնեսմեն, այնինչ ոչ մի բաժնետոմս չունի, ընդամենը ֆիրմայի առևտրային ներկայացուցիչն է Սուգուտ քաղաքում և զբաղված է լյուստրաների վաճառքով»,- ասել է ՀՔՄ նախագահը, ով այսօր պատրաստվում է այդ առթիվ հանդես գալ ասուլիսով:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---