«Ժողովուրդ». Կոալիցիայի երկու գործընկեր ուժերի ղեկավարները լավ էլ համագործակցում են

«Ժողովուրդ». Կոալիցիայի երկու գործընկեր ուժերի ղեկավարները լավ էլ համագործակցում են

PanARMENIAN.Net - «Ժողովուրդ» թերթը գրում է, որ մինչ ՀՀԿ և ԲՀԿ շարքային անդամները զբաղված են միմյանց հասցեին ցեխարձակումներ անելով` այդպիսով փորձելով հնարավորինս աչքի ընկնել սեփական կուսակցության առաջնորդի մոտ, «ձևական» կոալիցիայի երկու գործընկեր ուժերի ղեկավարները լավ էլ համագործակցում են` հարկ եղած դեպքում սատարելով իրար:

Օրինակ` երեկ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը կոչ է արել ընտրել թիվ 11 ընտրատարածքում ԲՀԿ-ի կողմից մեծամասնականով առաջադրված Գրիգոր Մարգարյանին` Բելաջիոյի Գրիշին, ով նախորդ ընտրություններում ՀՀԿ-ի հետ էր: Նախօրեին էլ Սարգսյանը կոչ էր արել ընտրել ՀՅԴ-ից առաջադրված Արայիկ Գրիգորյանին` Ավշարի Արայիկին: Հավանաբար ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականում ընդգրկված Սերժ Սարգսյանը «հիշել է», որ ինքը ոչ միայն ՀՀԿ-ի, այլև ամբողջ երկրի նախագահն է:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---