«Ժողովուրդ». «Հայկական էլեկտրացանցերը» սատարում է ՀՀԿ-ին

«Ժողովուրդ». «Հայկական էլեկտրացանցերը» սատարում է ՀՀԿ-ին

PanARMENIAN.Net - «Ժողովուրդ» թերթը գրում է, որ լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, թե ՀՀԿ քարոզարժավին լծվել է նաև «Հայկական էլեկտրացանցեր» ընկերության ղեկավարությունը: Թերթի տեղեկություններով ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենիյ Բիբինն օրերս մեծ ժողով է հրավիրել, որը նվիրվել է առաջիկա ընտրություններին: «Մենք միաձայն սատարում ենք ՀՀԿ-ին»,- ասել է նա ՀԷՑ-ի մասնաճյուղերի ղեկավարներին ու վարչության պետերին: Թերթի տեղեկությամբ` ՀԵՑ աշխատակիցներից պահանջում են բաժանված ցուցակներում լրացնել ընտանիքի անդամների անուն-ազգանունները, անձնագրային տվյալները և այդպես շարունակ: ՀԷՑ լրատվության վարչության պետ Նատալյա Սարաջանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, ինչպես և սպասվում էր, հերքեց այդ լուրերը: «Մի վարչության պետ էլ ես եմ, իմ ներկայությամբ չի եղել նման ժողով»,-ասաց նա:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---