Fed Cup-ում Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով զիջել է Իռլանդիային

Fed Cup-ում Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով զիջել է Իռլանդիային

PanARMENIAN.Net - Fed Cup-ի եվրաաֆրիկյան տարածաշրջանի երրորդ ենթախմբում Հայաստանի թենիսի կանանց հավաքականը իր առաջին պարտությունն է կրել: Հայ թենիսիստուհիները 1:2 հաշվով զիջել են Իռլանդիային:

Մինչ այդ Հայաստանի հավաքականը առավելության էր հասել Քենիայի և Մալթայի ընտրանիների նկատմամբ: Ապրիլի 20-ին Հայաստանի ընտրանու մրցակիցը կլինի Մարոկկոն:

Հայաստանի հավաքականի կազմում հանդես են գալիս Անի Ամիրաղյանը, թիմի ավագ Աննա Մովսիսյանը և Նունե Խաչատրյանը.

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---