«Ժամանակ». Ոստիկաններն այցելել են Մաշտոցի պուրակի ապամոնտաժող բրիգադի անդամներից մեկին

«Ժամանակ». Ոստիկաններն այցելել են Մաշտոցի պուրակի ապամոնտաժող բրիգադի անդամներից մեկին

PanARMENIAN.Net - Երեկ՝ ժամը 09:30-ին, ոստիկաններն այցելել են ՌԱՀՀԿ ղեկավար, Մաշտոցի պուրակի ապամոնտաժող բրիգադի անդամ Մանվել-Սարգսյանին՝ պատճառաբանությամբ, որ ապրիլի 15-ին պուրակում իրականացված գործողությունների ժամանակ նա բազրիքն անցել է, որի համար ցանկացել են ակտավորել: «Ասացի՝ ինչո՞ւ չեք ակտավորել տեղում, պատասխանեցին, որ իրենք այսպես էլ իրավունք ունեն ակտավորելու», - «Ժամանակին» տեղեկացրել է Մանվել Սարգսյանը: Հարցին՝ ոստիկանության այս քայլը արդյոք վախեցնելու, ընկճելու նպատակ ունի, Մ. Սարգսյանը պատասխանել է, որ իրենք իրենց ոտքով-ձեռքով պուրակ են եկել ու հայտարարել՝ եթե անօրինական են իրենց գործողությունները, ձերբակալեն ու տանեն: Պարզապես, նրա խոսքերով, հիմա սկսել են քաղաքակիրթ եղանակով զբաղվել, մինչև հիմա ոտքով-ձեռքով էին զբաղվում:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---