Տուբերկուլյոզով հիվանդ ԵՊՀ ուսանողուհու վիճակը բավարար է

Տուբերկուլյոզով հիվանդ ԵՊՀ ուսանողուհու վիճակը բավարար է

PanARMENIAN.Net - 2012 թվականի ապրիլի 11-ին Երևանի պետական համալսարանում արձանագրվել է թոքային տուբերկուլոզի դեպք:

Առողջապահության նախարարությունից PanARMENIAN.Net ին հայտնում են, որ հիվանդը ուսանողական պոլիկլինիկայից ուղեգրվել է ՀՀ առողջապահության նախարարության «Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր» ՓԲԸ ախտորոշվելու և բուժում ստանալու համար: Ներկայումս հիվանդը գտնվում է «Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի թերապևտիկ բաժանմունքում, ստանում է համապատասխան բուժում: Հիվանդի վիճակը բավարար է: Համալսարանի բոլոր կոնտակտավորներն անցել են ֆլյուորոգրաֆիկ հետազոտություն:

Արդյունքում կասկածելի դեպքեր կամ հիվանդներ չեն հայտնաբերվել:

Երեկ առավոտյան Երևանի պետական համալսարանի ռոմանո-գերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողները հրաժարվել են շենք մտնել ու դաս անցկացնել՝ հայտարարելով, որ շենքում թոքախտի համաճարակ է:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը մանրամասնել էր, որ իրականում ոչ մի համաճարակ էլ չկա:

«2-րդ կուրսի ուսանողուհու մոտ թոքախտ է հայտնաբերվել մոտ մեկ շաբաթ առաջ, և նա հոսպիտալացվել է:

Ուսանողներն էլ, տեղյակ չլինելով՝ ինչ է թոքախտն ու ինչպես է տարածվում, վախեցել էին ու աղմուկ բարձրացրել:

Մենք էլ հրավիրեցինք Տուբերկուլյոզի ազգային ինստիտուտի տնօրենին, Հակահամաճարակային ծառայության տնօրենին, առողջապահության նախարարության ներկայացուցչին, որոնք ուսանողներին բացատրեցին, որ թոքախտի հարուցիչը օդի հետ 10 վայրկյան շփումից հետո մահանում է: Այսինքն ոչ մի ախտահանման մասին խոսք անգամ գնալ չէր կարող»,- մանրամասնեց Գրիգորյանը:

Տուբերկուլոզը վարակիչ հիվանդություն է, որի աղբյուրը թոքային տուբերկուլոզով հիվանդն է: Հիվանդությունը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Տուբերկուլոզը բուժելի է, բուժումը Հայաստանում` անվճար:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---