Իրանի քաղաքացու վարձակալած բնակարանից նրա հայ ընկերուհին 9.350 դոլարի գողություն է կատարել

Իրանի քաղաքացու վարձակալած բնակարանից նրա հայ ընկերուհին 9.350 դոլարի գողություն է կատարել

PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին` ժամը 17.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նելսոն Ստեփանյան փողոցի 44/4 շենքի մի բնակարանից գողություն է կատարվել:

Ոստիակնությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1953 թ. ծնված Ալիռեզա Կ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ից 15.00-ն ընկած ժամանակահատվածում ընկերուհին` 1978 թ. ծնված Գոհար Մ.-ն, իր վարձակալած բնակարանից գաղտնի հափշտակել է ոսկյա զարդեր, 3.000 դոլար, համակարգիչ, տեսախցիկ, բջջային հեռախոս և ճամպրուկ` պատճառելով 9.350 դոլարի նյութական վնաս: Նույն օրը, ժամը 20.00-ին, Գոհար Մ.-ն ներկայացվել է բաժին: Կատարվում է նախաքննություն:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---