Արթուր Սարկիսովը ՖԱԼ 47-րդ տուրում ոչ ոքի է բերել «Շիննիկին»

Արթուր Սարկիսովը ՖԱԼ 47-րդ տուրում ոչ ոքի է բերել «Շիննիկին»

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայի 47-րդ տուրում «Շիննիկը» 1:1 հաշվով ոչ ոքի է խաղացել «Նիժնի Նովգորոդի» հետ: Առաջինը հաշիվը բացել են հյուրերը, սակայն մի քանի րոպե անց Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը իր թիմի համար ոչ ոքի է վաստակել:

Այս տուրում խաղացել է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Մանուչարյանի թիմը` «Ուրալը»:

Եկատերինբուրգի թիմը ևս Բրյանսկի «Դինամոյի» դեմ խաղն ավարտել է ոչ ոքի` 0:0: Մանուչարյանը խաղադաշտ է դուրս եկել 73-րդ րոպեին` փոխարինելով Եվգենի Սավինին:

«Շիննիկը» հավաքել է 78 միավոր և շարունակում է զբաղեցնել 4-րդ հորիզոնականը, «Ուրալը» 72 միավորով 6-րդ հորիզոնակում է: ՖԱԼ մրցաշարային աղյուսակի առաջատարը 91 միավորով «Մորդովիան» է:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---