Գյումրիում շմոլ գազից 4 մարդ է թունավորվել

Գյումրիում շմոլ գազից 4 մարդ է թունավորվել

PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին, ժամը 23.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով Գորկու փողոցի 67 շենքի թիվ 35 բնակարանից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 4 մարդ:

Պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը` ժամը 22.10-ի սահմաններում, լոգարանի ջեռուցման կաթսայից գազի արտահոսքի հետևանքով առաջացած շմոլ գազից: Կատարվում է քննություն:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---