Յանա Եգորյանը դարձել է սուսերամարտի Ռուսաստանի առաջնության հաղթող

Յանա Եգորյանը դարձել է սուսերամարտի Ռուսաստանի առաջնության հաղթող

PanARMENIAN.Net - Յանա Եգորյանը դարձել է սուսերամարտի Վլադիկավկազում ընթացող Ռուսաստանի առաջնության հաղթող՝ թրասուսերամարտում: Եզրափակչում 18-ամյա Եգորյանը 15:13 հաշվով հաղթել է Վիկտորիա Կովալյովային:

Ավելի վաղ` այս ամիս, Յանան Ռուսաստանի հավաքականի կազմում դարձել էր թրասուսերակիրների աշխարհի պատանեկան առաջնության հաղթող: Այն ժամանակ Եգորյանը եզրափակչում 15:11 հաշվով ուժեղ գտնվեց իտալուհի Կատերինա Նավարիից, հաղորդում է novostink.ru-ն:

Եգորյանը նաև Եվրոպայի կադետների առաջնության արծաթե կրկնակի մեդալակիր է (2009,2010), Սինգապուրի առաջին պատանեկան Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն՝ թիմային և անհատական պայքարում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---