Հմայակ Հովհաննիսյան. Տիգրան Սարգսյանին ուղղորդում է Լիսկան

Հմայակ Հովհաննիսյան. Տիգրան Սարգսյանին ուղղորդում է Լիսկան

PanARMENIAN.Net - Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի ձեռքից ուզում են խլել գրասենյակը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ինքը Հովհաննիսյանը՝ նշելով, որ դա ուզում է անել ոմն Սենիկ Ջուլհակյանը, որը ներկայացել է, որպես բարեգործ-ձեռներեց:

Սենիկ Ջուլհակյանը բարեգործական նկրտումներով արդեն գնել է նույն շենքում գտնվող Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի տարածքը, և ուզում է այս քաղաքագետների միության շենք էլ գնել: Հմայակ Հովհաննիսյանը պատմեց, որ ինքը հրաժարվել է տարածքը վաճառել, որից հետո կառավարությունը որոշում է ընդունել օտարել տարածքը Սենիկ Ջուլհակյանի օգտին:

Սակայն, Հովհաննիսյանի խոսքերով, Ջուլհակյանն այդքան գումար չունի, քանի որ գոյություն չունի այն չեխական ընկերությունը, որի անունից նա հանդես է գալիս, և վերջինս վճարունակ չէ:

«Սենիկի հետևում իրականում կանգնած է Սյունիքի մարզպետ Լիսկան: Կառավարությունն առանց ճշտելու, թե այս մարդն ով է, որոշում է կայացրել: Ինչպե՞ս կարող էր կառավարությունը առանց հասկանալու նման որոշում կայացնել:

Դրանից հետևում է, որ Տիգրան Սարգսյանին ուղղորդում է Լիսկան: Կառավարությունը դա արել է Լիսկային ծառայություն մատուցելու համար»,- ասաց Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---