20 ապրիլի 2012 - 14:33 AMT
Ռիչարդ Կիրակոսյանը Հայոց ցեղասպանության մաթեմատիկական ասպեկտների մասին

Այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը բացահայտել է իր կողմից առանձնացված 153 և 60 միլիարդ թվերի նշանակությունը` կապված Հայոց ցեղասպանության հետ: Առաջին թիվը հիշեցնում է, որ մոտենում է ցեղասպանության 100-ամյակը, երբ Թուրքիան կհայտնվի առավելագույն ճնշման ներքո: Առաջին թիվը հիշեցնում է այն մասին, որ 1.5 մլն հայ է ոչնչացվել Օսմանյան կայսրությունում, ընդգծել է Կիրակոսյանը: 5 թիվը կապված է նաև խորհրդարանի ընտրությունների հետ, որի ընտրական գործընթացը ներառում է նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Հայաստանն այն ընտրում է 5 տարով: Երրորդ թիվը կապված է նրա հետ, որ այս տարի սպասվում է, որ Թուրքիայում 3-րդ անգամ կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, նկատել է փորձագետը:

Եվս մեկ թիվ, որը կապված է Ցեղասպանության հետ 60 միլիարդն է: 60 մլրդ դոլարը այն վնասի չափն է, որը Ցեղասպանության ժամանակ թուրքերը պատճառել են, թալանելով հայերի ունեցվածքը: Այս հաշվարկներն արվել են ՄԱԿ-ում, հաղորդել է Կիրակոսյանը: