Փորձագետ. Թուրքիան ցանկանում է կազմակերպել իր սփյուռքը` հայկականին դիմակայելու համար

Փորձագետ. Թուրքիան ցանկանում է կազմակերպել իր սփյուռքը` հայկականին դիմակայելու համար

PanARMENIAN.Net - Այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը հայտարարել է, որ Թուրքիան սկսել է սեփական սփյուռքի ստեղծման նոր քաղաքականություն: Թուրքիայում արդեն կայացել է ամբողջ աշխարհի թուրքական 500 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հավաքը:

Ծրագրվում է նաև նման հավաք անցկացնել 2000 մասնակիցներով: Փորձագետի խոսքով, նույն ուղղությամբ է մտածում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը մի քանի օր առաջ հայտարարել էր, թե Ադրբեջանի «բոլոր խնդիրների» պատճառը հայկական սփյուռքն է:

«Մենք պետք է պատրաստ լինենք թուրքական և ադրբեջանական քայլերին»,-հայտարարել Կիկրակոսյանը: Նա հաղորդել է, որ երկուշաբթի կհանդիպի թուրք լրագրողներին, որոնց մեծամասնությունը մասնավոր զրույցներում ընդունում է ցեղասպանությունը: Նրանց պետք է աջակցել, ընդգծել է նա:

Կիրակոսյանը հույս է հայտնել, որ Հայաստանի նախագահի`Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում առավել մեծ ջանքերի ներդրման մասին խոստումները, գործնականորեն կիրականացվեն:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---