Ռիչարդ Կիրակոսյան. ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդը չի իրականացնում իր գործառույթները

Ռիչարդ Կիրակոսյան. ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդը չի իրականացնում իր գործառույթները

PanARMENIAN.Net - Այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը հայտարարել է, որ Արթուր Բաղդասարյանի գլխավորած Ազգային անվտանգության խորհուրդը չի իրականացնում իր գործառույթները: Ըստ նրա, այս կառույցը Հայաստանին սպառնացող վտանգի դեպքում պետք է ունենա տարբեր իրադարձությունների համար գործողությունների ծրագրեր, որոնք, սակայն, չկան: «Ի՞նչ քայլեր, գործողություններ կձեռնարկվեն, եթե Հայաստանում երկրաշարժ լինի, կամ Մեծամորի ԱԷԿ-ում որևէ վթար: Որևէ ծրագիր չկա»,-հայտարարել է Կիրակոսյանը: Նույնը վերաբերում է նաև քաղաքական և ռազմական իրադարձություններին: Եթե վաղն Ադրբեջանում հեղափոխություն լինի, Հայաստանը դրան պատրաստ չի լինի, ընդգծել է Կիրակոսյանը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---