ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԱՆՑԿԱՑՆԵԼ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ` ՉՆԱՅԱԾ ԵՐԵՎԱՆԻ ԻՇԽԱԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՏՈՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Երեւանի քաղաքապետարանը չի արտոնել «Արդարություն» դաշինքի նախաձեռնությամբ այսօր կազմակերպվող հանրահավաքը: Ինչպես այդ կապակցությամբ նշել է Երեւանի քաղաքապետ Երվանդ Զաքարյանը, քաղաքային իշխանությունները աննպատակահարմար են գտնում նման հանրահավաքների անցկացումը, որոնք բացասաբար են անդրադառնում մայրաքաղաքի կենսագործունեության վրա: Ամեն անգամ ցուցարարների ակցիաները հանգեցնում են Երեւանի կենտրոնի փակմանը, նշել է նա: Մինչդեռ «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արամ Զ.Սարգսյանը հայտարարել է, որ այլընտրանք չունենալով ընդդիմությունը «հանրահավաքներ կանցկացնի այնտեղ, որտեղ նպատակահարմար է գտնում», կոչ անելով բոլորին գալ այսօր հերթական հանրահավաքի «Ազատության» հրապարակում: Հիշեցնենք, որ ապրիլի 9-ից Երեւանում անցկացվում են ընդդիմության կազմակերպած, սակայն իշխանությունների կողմից չարտոնված բազմահազարանոց հանրահավաքներ` Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնաթողության պահանջով:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---