Երևանը հռչակվեց գրքի համաշխարհային մայրաքաղաք![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Այսօր` ապրիլի 22-ին, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հնագույն ձեռագրերի թանգարան-ինստիտուտի` Մատենադարանի առջև Երևանը հռչակվեց 2012 թ. գրքի 12-րդ համաշխարհային մայրաքաղաք: Շքեղ հանդիսությամբ գրքի 2011 թ-ի մայրաքաղաք Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիցիո Մակրին տիտղոսը փոխանցեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Բացման արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, վարչապետ Տիգրան Սարգսյանը, օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ և այլոք: Ներկաներին առաջինը ողջունեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ելույթ ունեցան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներ, այլ բարձրաստիճան անձիք: Ելույթ ունեան նաև Երևանի և Բուենոս Այրեսի քաղաքապետերը: Ելույթների ընթացքում Մատենադարանից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա աշխարհի գործող19 այբուբենների տառերից հավաքեց խորհրդանշական «Ամրագրիր քո ապագան» մետաղական քանդակը, որը դեպի վեր քայլող մարդ է, ով գնում է դեպի ապագա: Միջոցառմանը ելույթ ունեցան արգենտինյան տանգոյի վարպետներ և 2013 թ-ի գրքի համաշխարհային մայրաքաղաք Բանգկոկից ժամանած ազգագրական համույթը, Հայաստանի պարի պետական համույթը: Միջոցառումը եզրափակվեց եռաչափ գրաֆիկայով պատրաստված ներկայացմամբ և շքեղ հրավառությամբ: Երևանն այդ պատվավոր տիտղոսը կրելու է ուղիղ մեկ տարի: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |