23 ապրիլի 2012 - 12:03 AMT
ATP վարկանիշում Դավիթ Նալբանդյանը շարունակում է զբաղեցնել 49-րդ հորիզոնականը

Ապրիլի 23-ին ATP-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշային ցուցակը:

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 905 միավորով շարունակում է զբաղեցնել 49-րդ հորիզոնականը:

Աշխարհի լավագույն թենիսիստների ցուցակը շարունակում է գլխավորել սերբ Նովակ Ջոկովիչը` 13207 միավորով, 2-րդ հորիզոնականում է իսպանացի Ռաֆայել Նադալը` 9715 միավորով: Monte-Carlo Rolex Masters-ի եզրափակչում Ջոկովիչը զիջել է Նադալին: Երրորդ հորիզոնակում է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, ով ունի 8880 միավոր:

Նալբանդյանը ապրիլի 30-մայիսի 6-ը հանդես կգա Սերբիայի բաց առաջնությունում: Այնտեղ կխաղան 28 թենիսիստներ, այդ թվում` Ջոկովիչը, ով առաջնության ներկայիս առաջատարն է: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 366.950 եվրո: