23 ապրիլի 2012 - 15:27 AMT
Զավեն Եկավյան. Թուրքական քաղաքակրթությունը հիմնված է հայերի ոսկորների վրա

Թուրքական իշխանություններին հաջողվել է թունավորել սեփական ժողովրդի գիտակցությունը թուրքական պատմությունը կեղծելով և պնդումներով, որ թուրքերն իրենց պատմությունը սերում են խեթերից և շումերներից: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Գյուլբեկյան» հիմնադրամի հայկական ներկայացուցչության ղեկավար Զավեն Եկավյանը: «Պետք չէ մոռանալ, որ թուրքական քաղաքակրթությունը հիմնված է հայերի ոսկորների վրա»,- ասել է նա:

Եկավյանը հավելել է, որ թուրքական իշխանությունները սկսել են կեղծել իրենց պատմությունը դեռ Քեմալ Աթաթուրքի կառավարումից: Նա նշել է, որ արտաքին և ներքին պատճառներից ելնելով հայերին, ցավոք սրտի, չի հաջողվել Ցեղասպանության հարցով միասնական ճակատ ստեղծել: Նրա խոսքով, միայն 1965-ից հետո չարտոնագրված զանգվածային ժողովրդական ելույթներից հետո, նվիրված Ցեղասպանության 50-ամյակին, խորհրդային հայը սկսեց ուշադրություն դարձնել այդ խնդրին, և սկսեցին հրատարակվել գիտական աշխատանքներ՝ նվիրված Ցեղասպանության խնդրին:

Ինչ վերաբերվում է սփյուռքին, ապա, Եկավյանի խոսքով, առաջինն այդ խնդիրը բարձրացրել է ՀՅ Դաշնակցությունը: Միաժամանակ նա նշել է, որ մինչև 60-ականները Ցեղասպանության խնդրի վերաբերյալ հրատարակված գրականությունն ավելի շատ կիսագիտական էր, քան իսկապես գիտական: