Սոֆիայում ներկայացվել են հայ որբերի թրքացման քաղաքականությանն առնչվող փաստեր և տեսանյութեր![]() 23 ապրիլի 2012 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին Սոֆիայի Լյումիեր դահլիճում ապրիլի 24-ի միջոցառումների շրջանակում ՀՀ դեսպանության հովանու ներքո, Սոֆիայի հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և Սոֆիայի հայկական կազմակերպությունների համադրիչ խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ լիբանանահայ Միսակ Քելեշյանի հանրային ելույթը, որը ներկայացրեց Մեծ Եղեռնից հետո Անթուրայում երիտթուրքերի կողմից ստեղծված պետական որբանոցում հայ որբերի թրքացման քաղաքականությանն առնչվող փաստեր և տեսանյութեր։ Միջոցառմանը ներկա էին Բուլղարիայի Հայ Առաքելական եկեղեցու տեղապահ վարդապետ Աբգար Հովակիմյանը, հայկական կազմակերպությունների ղեկավարներ, մտավորականներ, բուլղարահայ համայնքի ներկայացուցիչներ: Միջոցառմանը ելույթ ունեցան Ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Գեորգի Մարկովը և ՎՄՌՕ (Ներքին մակեդոնական հեղափոխական կազմակերպություն) կուսակցության փոխնախագահ և քաղաքապետարանի ավագանու անդամ Անգել Ջամբազսկին, ընթերցվեցին նաև Եվրոպական խորհրդարանի անդամներ Անդրեյ Կովաչևի և Սլավի Բինևի ուղերձները։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |