Մայրաքաղաքի շենքերը լվացվում և բարեկարգվում են, կամարանցումները՝ նկարազարդվում![]() 23 ապրիլի 2012 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Մայրաքաղաքի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում արդեն սկսվել են մայրաքաղաքի շենքերի լվացման, ներկման և բարեկարգման աշխատանքները, ինչպես նաև կամարանցումների նկարազարդման գործընթացը: PanARMENIAN.Net ին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրեցին, որ ի կատարումն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի այս մասին զեկուցվել է քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում: Մայրաքաղաքում ընթացքի մեջ են նաև նստարանների և աղբամանների տեղադրման աշխատանքները: Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, մայրաքաղաքի երթուղիներում գործող ավտոբուսներում քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում են WiFi կապով ապահովելու ուղղությամբ աշխատանքները: 2012 թվականի ծրագրով իրականացվող ասֆալտապատման աշխատանքների մասով զեկուցվել է, որ աշխատանքների մեկնարկից մինչ այս պահը տարբեր վարչական շրջաններում ասֆալտապատվել է ավելի քան 295 000 քմ տարածք: Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա միջոցառումների պատշաճ կազմակերպման ուղղությամբ քաղաքապետարանի աշխատակազմի բոլոր վարչություններին և օպերատիվ ծառայություններին տրվել են համապատասխան հանձնարարականներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |