ՀՀԿ-ն իր կուսակցականներին կոչ է անում քաղաքակիրթ մրցակցության կանոնները աշխատաոճ դարձնել![]() 23 ապրիլի 2012 - 21:56 AMT PanARMENIAN.Net - «Սիրելի' հանրապետականներ: Մենք ձեզ հետ միասին բավականին արդյունավետ անցանք քարոզարշավի կեսը: «Հավատանք, որ փոխենք» կարգախոսով մենք ակտիվորեն ներկայացնում ենք Հայաստանի յուրաքանյուր քաղաքացուն ուղղված դրական փոփոխությունների մեր ծրագրերը: Միասին մենք շատ բան ենք փոխելու մեր երկրում: Ու փոխելու ենք նաև այն բացասական ավանդույթները, որոնք մեր հասարակությանը հարիր չեն: Մենք փոփոխությունները սկսում ենք ոչ թե ընտրություններից հետո, այլ հենց հիմա: Այսօր` ապրիլի 19-ին, ՀՀԿ գործադիր մարմինը հաստատեց ընտրությունների ժամանակ քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոններ: Խորապես համոզված ենք, որ մեր կուսակցությունն է, որ պետք է առաջինը կատարեր այդ քայլը: Լավ գիտակցելով, որ ոչ բոլոր կուսակցությունները կմիանան դրան, մենք, միևնույն է, գնացինք այդ քայլին և հավատարիմ ենք մնալու մեր որոշմանը: Մենք կոչ ենք անում բոլոր հանրապետականներին մանրամասն ուսումնասիրել կանոնները և գործադրել դրանք ընտրական գործընթացներում: Քննարկե´ք դրանք ձեր կուսակից ընկերների հետ, դարձրե'ք այդ կանոնները ձեր աշխատաոճի հիմնական բաղադրիչը: Մեզանից յուրաքանչյուրը այս կանոնները պետք է դիտարկի որպես իր առաջնահերթ պարտքը թե' երկրի և թե' կուսակցության առջև: Մոտենում է Ազգային ժողովի ընտրությունների օրը: Մենք բոլորս պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի մայիսի 7-ին բաց ճակատով նայենք միմյանց և շնորհավորենք իրար ոչ միայն ընտրությունների արդյունքների, այլև նոր որակի ընտրությունների կապակցությամբ»:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |