Երևանում մեկնարկել է ավանդական ջահերով երթը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի![]() 23 ապրիլի 2012 - 20:27 AMT PanARMENIAN.Net - Երևանում մեկնարկել է ՀՅ Դաշնակցության կողմից կազմակերպված ջահերով երթը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Երթը սկսվել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի մոտ և կընթանա ավանդական ուղով` Բաղրամյան փողոցով դեպի Ծիծեռնակաբերդի բլուրը: Հայոց ցեղասպանության զոհերի Հուշահամալիրում ցույց կկայանա: Ակցիայի մասնակիցները հրկիզել են Թուրքիայի դրոշը` որպես թուրքական կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը հերքելու դեմ բողոքի նշան: Այրվող թուրքական դրոշից էլ վառվել են ջահերը: Երևանում ջահերով երթը տեղի է ունենում 13-րդ անգամ: Անցյալ տարի երթին պաշտոնապես մասնակցել են Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |