Կիրո Մանոյան. Ջահերի երթով մենք «Ո'չ» ենք ասում Թուրքիային և տեր կանգնում մեր ուխտին![]() 23 ապրիլի 2012 - 20:46 AMT PanARMENIAN.Net - Ամեն տարի ապրիլի 23-ի այս երթը ուխտ է` որպես մեր նահատակների կտակի իրականացում: Այդ մասին ավանդական ջահերով երթի ժամանակ ասել է Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: «Մեր այս ուխտի վերանորոգումը լցված է գիտակցությամբ և համոզումով, որ մի օր մենք վերատիրանալու ենք մեր բոլոր իրավունքներին: Այդ իրավունքների մեջ մտնում է նաև Արևմտյան Հայաստանի ազատագրումը: Ես ողջունում եմ պահանջատեր երիտասարդությանը, այս երթով մենք «Ո'չ» ենք ասում Թուրքիային և տեր կանգնում մեր ուխտին»,- ընդգծել է նա: ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար, պատմաբան Լևոն Մկրտչյանն իր հերթին նշել է, որ «այս ջահակիր երթով մենք վերցնում ենք մի էստաֆետ, որը փոխանցվելու է մեր երեխաներին այնքան ժամանակ, մինչև մենք կունենանք մեր միասնական Հայաստանը»: «Չկա ճանաչում առանց հատուցման, արդարության վերականգումը նշանակում է հայի` իր ամբողջական հայրենիքում պետականության կառուցում»,- ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |