Երիտասարդ. Ես կգամ ջահերով երթին այնքան ժամանակ, մինչև Հայոց ցեղասպանությունը միջազգային ճանաչում ստանա![]() 23 ապրիլի 2012 - 21:31 AMT PanARMENIAN.Net - «Ես ամեն տարի գալիս եմ ջահերով երթին և իմ յուրահատուկ պարտքն եմ համարում դա»,- ասել է ավանդական ջահերով երթին մասնակցող Նարինե Սարգսյանը: «Սրանով ես ոչ միայն հարգում եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, այլև ցույց եմ տալիս, որ դեմ եմ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ցանկացած հարաբերություններին, քանի դեռ մենք պահանջատեր երկիր ենք: Մենք պետք է ոչ թե ողբացող ազգի տպավորություն թողնենք, այլ փաստերով, հզոր կամքով ստիպենք Թուրքիային հասկանալ, որ նա այլ ճար չունի, քան ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու հատուցել»,- ընդգծել է նա: Ջահերով երթին մասնակցող երիտասարդ Կարեն Դավթյանն իր հերթին նշել է, որ եկել է ցույց տալու իր զայրույթը թուրք ազգի նկատմամբ: «Ուզում եմ իմ բողոքն արտահայտել այն երկրներին` հանձին ԱՄՆ-ին, որոնք մինչ օրս չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, չնայած, որ դա իրավական տեսակետից ապացուցված փաստ է: Իսկ նրանք, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, դեռևս չեն ընդունում դա: Ես կշարունակեմ գալ ջահերով երթին այնքան ժամանակ, մինչև Հայոց ցեղասպանությունը միջազգային ճանաչում ստանա»,- շեշտել է նա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |