Կոնգրեսական Լինդա Սանչես. Հայոց ցեղասպանության ճանաչումը կենսական անհրաժեշտություն է![]() 25 ապրիլի 2012 - 00:43 AMT PanARMENIAN.Net - Կալիֆոռնիայից կոնգրեսական Լինդա Սանչեսը Հայոց ցեղասպանության 97-ամյակի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում 97 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում տեղ գտած Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակին: Ես հուսով եմ, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կօգնի ապաքինելու 1915 թվականի սարսափելի ողբերգությունից մնացած վերքերը: Հանդիսանալով ԱՄՆ նախագահին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող 304 բանաձևի համահեղինակ` ես վստահ եմ այդ հանցագործության ճանաչման կենսական անհրաժեշտության հարցում: Ես հույս ունեմ, որ ճանաչումը կօգնի Հայաստանի և Թուրքիայի կառավարություններին խաղաղ և փոխշահավետ հարաբերություններ հաստատել: Ես իմ աջակցությունն եմ հայտնում Հայոց ցեղասպանության զոհերի բոլոր ժառանգներին»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |