Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհ է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Սարկոզիի ու Օլլանդի հայտարարություններից

Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհ է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Սարկոզիի ու Օլլանդի հայտարարություններից

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհ է Ֆրանսիայի նախագահության թեկնածուներ՝ գործող նախագահ Նիկոլյա Սարկոզիի ու Ֆրանսուա Օլլանդի հայտարարություններից Հայոց ցեղասպանության մասին:

Թուրքիան ԱԳՆ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ Սարկոզին և Օլլանդը «շահարկում են Ցեղասպանության հարցը՝ գրավելու համար հայ ընտրողներին» մայիսի 6-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ: Ինչպես կարծում են Թուրքիայի ԱԳՆ-ում, այդ հայտարարությունները «քաղաքական նպատակներով վիճահարույց հարցերի օգտագործման հերթական օրինակն են»: Նշվում է նաև, որ «նման հայտարարությունները վնասում են տարածաշրջանային հարաբերություններին»:

Ապրիլի 24-ին Ֆրանսիայի նախագահի երկու թեկնածուներ Ֆրանսուա Օլլանդն ու գործող նախագահ Նիկոլյա Սարկոզին մասնակցել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությանը Փարիզում գտնվող Կոմիտասի հուշարձանի մոտ: Ընդ որում միջոցառման անցկացման վայրում Օլլանդն ու Սարկոզին չեն հանդիպել:

Կոմիտասի արձանի մոտ առաջինը ժամանել է Ֆրանսուա Օլլանդը: Ողջունելով հավաքվածներին՝ նա կրկին խոստացել է նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունել: «Անկախ ցանկացած ճնշումից, ես կանեմ ամեն ինչ, որպեսզի այդ օրենքն ընդունվի: Հայերի պատմությունը երբեք չի մոռացվի, որովհետև երբեք չի վիճարկվի»,- ասել է նա:

Այնուհետև Կոմիտասի արձանի մոտ է ժամանել Նիկոլյա Սարկոզին: Նա նույնպես խոստացել է Հայոց ցեղասպանության քրեականացման մասին օրենք ընդունել: «Որպես պետության ղեկավար՝ ես ստիպված եղա ենթարկվել Սահմանադրական դատարանի որոշմանը, բայց ես խոստանում եմ, որ օրինագծի նոր տեքստը կներկայացվի արդեն հունիսին»,- ասել է Սարկոզին:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---