25 ապրիլի 2012 - 13:09 AMT
EURO – 2012-ի ժամանակ կիևյան «Օլիմպիյսկի» մարզադաշտում տեղերի քանակը կնվազի հինգ հազարով

EURO – 2012-ի ժամանակ կիևյան «Օլիմպիյսկի» մարզադաշտում տեղերի քանակը կնվազի հինգ հազարով` 70 050-ից հասնելով 65 000-ի: ՈՒԵՖԱ-ին անհրաժեշտ է կրճատել տեղերի քանակը որոշ գոտիների և գովազդային հատվածների ընդլայնման համար:

«Կան որոշակի գոտիներ, որոնք լրացուցիչ ընդլայնում են պահանջում, օրինակ` մամուլի գոտին: Որոշ տեղերում գովազդային գոտի կհայտնվի, ինչպես նաև որոշ հատուկ գոտիներ հանդիպումների կազմակերպման համար»,- պարզաբանել է առաջնության տեղական կազմկոմիտեի տնօրեն Մարկիան Լուբկիվսկին: