25 ապրիլի 2012 - 14:04 AMT
Վլադիմիր Կրամնիկ. Եթե դա լիներ հանդիպում տիտղոսի համար, ես ինձ համար ավելի ծանոթ ինչ-որ բան կխաղայի

Ցյուրիխում ընթացող մրցաշարի երրորդ խաղում աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը Լևոն Արոնյանի հետ պարտիան սկսել է թագավորական զինվորի քայլով: Դա գրեթե նույնքան անսպասելի էր հանդիսատեսի համար, որքան Արոնյանի նմանատիպ որոշումը նախորդ խաղում:

Պարտիան, որտեղ հայ գրոսմայստերը գնաց թագուհու իրեն ի վերջո չարդարացրած զոհաբերության, անկասկած, ամենավառն էր մրցության առաջին կեսում և առաջին հաղթանակը բերեց ռուսաստանցի շախմատիստին: Հաշիվը հավասարվեց՝ 1,5:1,5: Պարտիայի ավարտին Կրամնիկը տպավորությունները կիսեց խաղից: Մասնավորապես 1.е4 քայլը նա «ուժեղագույնը համարեց» և նշեց, որ այդ առումով ևս նախապատրաստվել էր խաղին: «Եթե դա տիտղոսի համար մրցաշար լիներ, ես, գուցե, ինչ-որ ավելի ծանոթ բան ընտրեի»,-Կրամնիկի խոսքն է մեջբերում chess-news.ru-ն: